Բաղադրիչներ
- 500գ թարմ շամպինյոն
- 2 գլուխ սոխ
- 2 ճաշի գդալ ալյուր
- 50գ սերուցքային կարագ
- 100գ բուսական յուղ
- 600մլ արգանակ
- (մսի, հավի կամ բանջարեղենի)
- 200մլ սերուցք
- աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Շամպինյոններն ու սոխը կտրատել մանր խորանարդներով և տապակել բուսական յուղով մինչև փափկելը: Տեղափոխել բլենդերի մեջ, ավելացնել 300մլ արգանակը և հարել: Ալյուրը տապակել կարագով կաթսայի մեջ: Պարբերաբար ավելացնելով մնացած արգանակը՝ խառնել, հասցնել եռման: Ավելացնել աղն ու բիբարը և եփել ևս 7 րոպե: Ավելացնել սերուցքը, նորից եռացնել: Հարել բլենդերով: Մատուցելիս՝ զարդարել տապակած շամպինյոնի կտորներով:
0Comments