Հայկ Մարությանը՝ տիկնոջ հետ քաղաքապետի աթոռը կիսելու մասին

Այստեղ բոլոր շահագրգռված անձինք, իմ ընկերները, ուղղակի քաղաքացիներ, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում

Այսօր Երեւանի ավագանու նիստից հետո քաղաքապետ Հայկ Մարությանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե իր կինն իրեն «հավասար» աշխատում է քաղաքապետարանում, լիազորություն ունի հեռախոսազանգերին պատասխանելու, ասաց, որ նման բան չկա. «Չկա այդպիսի բան:

Այստեղ բոլոր շահագրգռված անձինք, իմ ընկերները, ուղղակի քաղաքացիներ, որոնք կարող են օգտակար լինել, գալիս են եւ օգտակար են լինում, եւ մենք ողջունում ենք բոլորին: Այն մարդիկ, որոնք գիտելիքներ ունեն, եւ այդ գիտելիքները անվճար ծառայեցնում են մեր համայնքի շահերին, մենք բոլորին ողջունում ենք»: