ՀՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ընթացքում արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը հատնեց, որ սոցիալական երաշխիքները Հայաստանի դատավորների պարագայում ամենացածրն են Եվրոպայի խորհրդում:
«Դրա համար էլ կրճատում ենք պետական ապարատը, որպեսզի կարողանանք բյուջեն ավելացնել, ի վերջո, նաև բարձրացնել դատավորների աշխատավարձը, ավելի կատարյալ դարձնել սոցիալական երաշխիքները: Հետաքրքրության համար կարող եմ ասել, որ մենք վերջին տեղում ենք Եվրոպայի խորհրդում: Դատավորների աշխատավարձը մոտավորապես 1100 եվրոյին համարժեք է: Դա 3 անգամ ավելի պակաս է, քան վերջից 3-րդ տեղում գտնվող Մոլդովայինը, որտեղ 3300 եվրոյի չափ է դատավորի աշխատավարձը»,-ասաց նա:
Նախարարի խոսքով՝ 100 հազար բնակչի հաշվարկով՝ պետք է ունենանք 21 դատավոր:
«Արդյունավետ կառավարման համար այդքան է անհրաժեշտ, գիտությունը դրան է հասել: Մենք ունենք ընդամենը 7 դատավոր 100 հազար բնակչի հաշվով»,- ասաց նա:
0Comments