Պատգամավոր Լուսինե Բադալյանը, որը նախկինում հանրությանը հայտնի էր ժամանցային առավոտյան ծրագրեր վարելով և Լուլու անվամբ, իր մի շարք գործընկեր պատգամավորների նման զերծ չմնաց լրատվամիջոցների վրա ցեխ շպրտելուց, և նրանցից գանգատվելուց: Դեռ մի բան էլ ավել՝ Բադալյանը լրատվամիջոցներին սպառնաց հարցազրույց չտալ, քանի դեռ վերջիններս դրական լույսի ներքո չեն լուսաբանել իր գործունեությունը: Նա նաև մի քանի լրատվամիջոց էր առանձնացրել, որոնց, ըստ իրեն, կարելի է վստահել՝ այդպես անպատվելով նաև այդ լրատվամիջոցներին, քանի որ նա ակնարկում էր, թե իրեն հաճելի ինֆորմացիան կա միայն այդ լրատվամիջոցներում, ասել է թե՝ այդ լրատվամիջոցները գործում են իր ու իր քաղաքական թիմի կոնտռոլի ներքո:
Զարմանալին այն է, որ Բադալյանը նաև խոհափիլիսոփայական մտքեր էր արտահատել լրագրության վերաբերյալ, խոսել էր լրագրության գործառույթների ու առաքելության մասին, ուստի պատգամավոր Լուսինե Բադալյանին առաջարկում ենք 7 ցիտատ լրագրության վերաբերյալ, որոնք գուցե փոխեն նրա պատկերացումները աշխարհի ամենահին մասնագիտություններից մեկի վերաբերյալ.
1. Հորիս Գրիլ՝ ամերիկացի լրագրող, քաղաքական գործիչ, 1872 թվականին ԱՄՆ նախագահի թեկնածու.
«Լրագրությունը , իհարկե, կարող է և Ձեզ սպանել, բայց քանի դեռ Դուք ողջ եք, իրապես կապրեք նրա օգնությամբ»:
2. Արթուր Միլլեր՝ ամերիկացի լրագրող
«Լավագույն թերթն այն է, որում հասարակությունը խոսում է ինքն իր հետ»:
3. Հենրի Գրյունվալդ՝ TIME ամսագրի նախկին խմբագիր
«Լրագրությունը չի կարող լռել: Դա նրա գլխավոր լավ արարքն ու մեղքն է: Այն պետք է խոսի, հայտնի ինչ-որ անհետաձգելի բան, երբ դեռ ուրախությունը, ցնծությունը կամ սարսափը թևածում են օդում»:
4.Վոլթեր
«Ես համաձայն չեմ ձեր արտահատած և ոչ մի մտքի հետ, բայց ես պատրաստ եմ մեռնել այդ մտքերն արտահայտելու ձեր իրավունքի համար»:
5. Թոմ Սպոպարդ՝ բրիտանացի դրամատուրգ, ռեժիսոր, կինոսցենարիստ և քննադատ.
«Ես խորապես համոզված եմ, որ եթե ձեր նպատակը աշխարհը փոխելն է, ապա լրագրությունը ամենաարագ և արդյունավետ միջոցն է դա անելու համար»:
6. Քեթրին Գրեհեմ՝ The Washington Post թերթի հրատարակիչ և համասեփականատեր. «Նորությունն այն է, որին խանգարում են լույս աշխարհ գալ, մնացածը գովազդ է: Լրագրության ուժն այն է, որ օրակարգ է ստեղծում: Այն ինչ մենք տպում ենք կամ չենք տպում, շատ մեծ նշանակություն ունի»:
7.Հենրի Լյուքս՝ ամերիկացի լրագրող, Time, Fortune և Life ամսագրերի հիմնադիր.
«Ես դարձել եմ լրագրող, որպեսզի հնարավորինս մոտ լինեմ աշխարհի սրտին »:
hraparak.am
Կորյուն Սիմոնյան
0Comments