Նորզելանդական Հեյսթինգս քաղաքի հիվանդանոցներից մեկը շրջափակվել է ոստիկանության կողմից՝ առկա սպառնալիքի պատճառով, որի բնույթի մասին չի հաղորդվում: Այս մասին հայտնում է Newstalk ZB ռադիոկայանը՝ ոստիկանության ներկայացուցչի հայտարարությանը հղումով:
Ոստիկանությունն աշխատում է միջադեպի հանգամանքների պարզման ուղղությամբ: Հիվանդանոցը շրջափակվել է անվտանգության նկատառումներով:
Հիշեցնենք, որ ուրբաթ առավոտյան Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում բացված հրաձգության հետևանքով 50 մարդ է զոհվել: Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը կատարվածն ահաբեկչություն է անվանել: Ձերբակալվել է 3 կասկածյալ, նրանց թվում է նաև Ավստրալիայի 28-ամյա քաղաքացի Բրենթոն Տարանտը: Հաղորդվում է, որ նա համացանցում մի քանի էջանոց «մանիֆեստ» է թողել, որում պատմել է իր մտադրությունների մասին: Մասնավորապես, նա նշել է, որ այս հրաձգությունը վրեժ է Եվրոպայում հազարավոր մահերի համար: Նա նաև իրեն ամրացված տեսախցիկով տեսանկարել է իր իրագործած ոճրագործությունը:
0Comments