Բրիտանական հեղինակավոր Bonhams աճուրդի տունը վաճառել է հայազգի գործարար և բարեգործ Ջերարդ Գաֆեսճյանի արվեստի հավաքածուի որոշ նմուշներ:
Ընդհանուր առմամբ վաճառվել է հարյուր արվեստի գործ՝ թանկարժեք մետաղներից, կիսաթանկարժեք քարերից ու հանքանյութերից պատրաստված քանդակներ, որոնց մեծ մասը կենդանական աշխարհի թեմայով են:
Աճուրդի ամենաթանկ վաճառված նմուշը եղել է լուսավորվող, ավտոմատացված երաժշտական կարուսելը, որն անհայտ գնորդը ձեռք է բերել 262 575 դոլարով: Թանկարժեք քարերով ու ոսկուց պատրաստված նմուշի հեղինակն Անդրեա վոն Զադորա Գերլոֆն է:
Մինչդեռ աճուրդի ամենամատչելի նմուշը ձեռք է բերվել 127 դոլարով:
Հայոց ցեղասպանությունից մազապուրծ եղած գաղթականների ընտանիքում ծնված Գաֆեսճյանի բարեգործական գործունեության ամենակարկառուն ձեռքբերումը Երևանի գլխավոր ճարտարապետական կառույցներից մեկի՝ Կասկադի վերանորոգումն է եղել, որտեղ 2009 թվականին բացվել է Գաֆեսճյան արվեստի կենտրոնը։ Տարեկան ավելի քան մեկ միլիոն այցելու հյուրընկալող թանգարանը, որը կրում է իր հիմնադրի անունը, այսօր դարձել է քաղաքի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը։ Ցուցադրելով իր մասնավոր հավաքածուն՝ Գաֆեսճյանը նպատակ ուներ արվեստի միջոցով լույս տարածելու հայերի կյանքում։
Ստորև ուշագրավ ֆոտոշարքով ներկայացնում ենք աճուրդում վաճառված նմուշներից մի քանիսը.
262 575 դոլար 20 075 դոլար
17 575 դոլար
62 575 դոլար 31 325 դոլար
8200 դոլար 3187 դոլար
56 325 դոլար 31 325 դոլար
8200 դոլար
16 325 դոլար 3825 դոլար
0Comments