Կինը կրակել է բոյֆրենդի վրա՝ ֆիլմից տեսարան վերարտադրելու փորձի ժամանակ

Միջադեպի երկու մասնակիցն էլ գտնվել են հարբած վիճակում, իսկ կինը, նաեւ դեղերի ազդեցության տակ

Միսուրիի բնակչուհին պատահաբար կրակել է բոյֆրենդի վրա, երբ զույգը փորձեր է արել տեսարան վերարտադրել ֆիլմից։ Միջադեպի երկու մասնակիցն էլ գտնվել են հարբած վիճակում, իսկ կինը, նաեւ դեղերի ազդեցության տակ: Այս մասին տեղեկացնում է USA.one-ը։

36-ամյա Դեւիդ Դալթոնը եւ նրա 37-ամյա ընկերուհին՝ Քալեշա Մարի Փեթերսոնը, ֆիլմ էին նայում։ Կինը պնդում է, որ ինչ-որ պահի նրա զուգընկերը առաջարկել է տեսարան խաղալ ֆիլմից։ Որպես ռեկվիզիտ նրանք վերցրել են 38 տրամաչափի ատրճանակը, որը պահվում էր ննջարանում, եւ սկսել բեմականացնել ֆիլմից իրենց դուր եկած պահերը։ Հետո ամեն բան տեղի է ունեցել ժանրի օրենքներին համապատասխան. զենքը կրակել է, իսկ փամփուշտը՝ դիպել Դեւիդ Դալթոնի ուղիղ գլխին։

Ցնցված կինը զանգահարել է 911, եւ շուտով հանցագործության վայր է եկել ոստիկանությունը։ Տղամարդուն շտապ հասցրել են հիվանդանոց, բայց բժիշկները նրան փրկել չեն կարողացել։