«Հրապարակ». Փրայմերիզը քանդեց ՔՊ-ի տունը. թիմի առաջ լուրջ բախում է եղել Սարիկ Մինասյանի և Դավիթ Առուշանյանի միջև

Մանրամասներ
նիկոլ քպ նիստ

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, փրայմըրիզից հետո Գյումրիի ՔՊ-ում իսկական քաոս է սկսվել: Իշխանական շրջանակները բաժանվել են բանակների և իրար են ուտում:

Թեման Գյումրի կոչվող իշխանական տորթը կիսելու շուրջն է` ով պետք է կառավարի Գյումրին, ով պետք է հեռանա, ով պետք է պաշտոն զբաղեցնի: Քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Սարիկ Մինասյանը, ում հապճեպ ՔՊ-ական դարձրեցին, շատ լարված հարաբերություններ ունի դեռ մարզպետ չնշանակված Դավիթ Առուշանյանի և Կարեն Սարուխանյանի հետ:

Մյուս բոլորի հարաբերություններն էլ հարթ չեն: Հիմնական թեման քաղաքապետարանի և մարզպետարանի պաշտոնների վերաբաշխումն է: Օրերս թիմի ներկայությամբ լուրջ բախում է եղել Սարիկ Մինասյանի և Առուշանյանի միջև: Գյումրիի իշխանակսն շրջանակներն անհանգիստ են, կարծում են, որ առաջիկա ընտրություններում իրենց հաղթելու շանսերն առանձնապես մեծ չէին նաև մինչ ԺՊ-ի նշանակումը, իսկ այս գզվռտոցի մեջ առհասարակ հաղթելու ոչ մի շանս չունեն>:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում