ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանին այսօր կանչել են ՔՊ վարչություն։ Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց հենց Ասլանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ գրել էինք՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն այսօր վարչության նիստ կանի։
Խմբակցությունից հեռացնելուց հետո՝ իշխանականները Հակոբ Ասլանյանին կհեռացնեն նաև կուսակցությունից։
Հիշեցնենք, որ Հակոբ Ասլանյանը խմբակցությունից հեռացվեց այն բանից հետո, երբ հայտարարեց, որ ի պաշտպանություն Հովիկ Աղազարյանի՝ մեկ ամսով կասեցնում է անդամակցությունը ՔՊ-ին։
Հայտարարությունից ընդամենը ժամեր հետո Հակոբ Ասլանյանն իր մեղայականը հրապարակեց, թե փոշմանել է, իսկ հայտարարությունն արել է տաք գլխով, ընդ որում, ինչպես Ասլանյանի հրապարակած screnshoot-ն էր մատնել, փոշմանելու տեքստը ուղարկել էր նրա հոգեզավակը՝ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Հակոբ Ասլանյանի այս աղմկահարույց հայտարարությունից հետո ուշ երեկոյան ՔՊ-ն հաշված ժամերի ընթացքում նիստ հրավիրեց և պատգամավորին մի լավ նեղը գցելուց հետո՝ նրան հեռացրեց խմբակցությունից։
ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի փոխանցմամբ՝ նա հեռացվել է «լրջագույն կարգապահական խախտման, ինչպես նաև «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության որդեգրած արժեքների և քաղաքական ուղեգծի հետ խիստ անհամատեղելի վարքի պատճառով»:
0Comments