18 վարորդ ազատվել է աշխատանքից:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:
«Սիրելի՛ երևանցիներ, հարգելի՛ գործընկերներ
տեղեկացնում եմ, որ հասարակական տրանսպորտի վարորդների կողմից այսօր իրականացված գործադուլի հետևանքով, այս պահի դրությամբ 18 վարորդ ազատվել է աշխատանքից»,- գրել է նա։
«Նրանց աշխատանքից ազատման հիմքը հետևյալն է՝ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ և 122-րդ հոդվածներ, որոնց համաձայն՝ գործատուն իրավունք ունի լուծելու աշխատանքային պայմանագիրը վստահությունը կորցրած աշխատողի հետ, եթե աշխատողը կատարել է այնպիսի արարք, որի հետևանքով գործատուն կրել է կամ կարող էր կրել նյութական վնաս։
Նշված հիմքով նախատեսված դեպքերում գործատուն իրավունք ունի աշխատանքային պայմանագիրը լուծելու՝ առանց աշխատողին ծանուցելու»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ հաղորդել էինք, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ում վաղ առավոտից գործադուլ է:
0Comments