Մամուլում շրջանառվող տեղեկություններն այն մասին, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հերթական անգամ մերժել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին․ այս անգամ ընդհանրապես չի եկել հանդիպման, չեն համապատասխանում իրականությանը։
Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակ Մովսես Հարությունյանը։
Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նման հանդիպում քիչ առաջ տեղի է ունեցել` այլ մանրամասներ չհայտնելով։
0Comments