Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին էժանացել է

Մանրամասներ
դոլար

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 25-ին, կազմել է 390.14 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.38 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 409.14 դրամ (աճել է 2.74 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է  490.80 դրամ (աճել է 2.43 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 3.75 դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 387-389 դրամով, վաճառվում է 392-393 դրամով:

Եվրոն բանկերում գնվում է 402-406 դրամով, վաճառվում է 412-417 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 3.28-3.73 դրամով, վաճառվում է 3.80-4.23 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.

դոլարը գնվում է 389 դրամով, վաճառվում՝ 392.5 դրամով:

Եվրոն գնվում է 408 դրամով, վաճառվում է 413 դրամով:

Ռուբլին գնվում է 3.70 դրամով, վաճառվում է 3.80 դրամով: