Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, թե ովքեր են լինելու «մատաղացու» պաշտոնյաները. «Իրավունք»

Մանրամասներ
քպ

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ականների համար անակնկալ է եղել Փաշինյանի կիրակնօրյա գիշերային պաշտոնանկությունները, բայց ոչ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կռվախնձոր դարձած նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար:

Իշխանական կուլիսներում ակտիվորեն քննարկվում է, որ պատահական չէր նախորդող երկու օրերին Քոչարյան Անդրանիկի հեգնախառը արտահայտությունները՝ իր պաշտոնանկության հարցը քննարկման առարկա դարձնող ՔՊ-ականների վերաբերյալ:

Ասում են, թե նա իրեն հավատարիմ պատգամավորների նեղ «կռուգում» մոտավորապես նշել է հետեւյալը՝ թող մի քիչ էլ ծիծաղեն, ճտերն աշնանն են հաշվում:

Ըստ էության, ՔՊ-ում համոզված են, որ Քոչարյան Անդոն ու Փաշինյան Նիկոլը վաղուց էին հաշվել, թե ովքեր են լինելու «մատաղացու» պաշտոնյաները»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում