Քիչ առաջ Էրեբունու ՁՊՎ-ից ազատ են արձակվել ձերբակալվածներ Աղվան Արշակյանը և Հայկ Նիկողոսյանը: Հայտնում են Սրբազան պայքարի ֆեյսբուքյան էջում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ապօրինի զենք պահելու կասկածանքով ձերբակալվել են Հայկ Նիկողոսյանը, Աղվան Արշակյանը, Վիգեն Ազատյանը, Արա Մկրտչյանը, Նիկոլայ Քոչարյանը, Մուշեղ Նավասարդանը, Հովհաննես Ավետիսյանը, Միքայել Օհանյանը, Արտեմ Խառատյանը:
0Comments