Պորոշենկոն մտադիր է փախչել երկրից. Վլադիմիր Լանովոյ

Պորոշենկոն ցանկանում է վաճառել «Լենինյան դարբնոց» նավաշինական գործարանը

Ուկրաինայի էկոնոմիկայի նախկին նախարար Վլադիմիր Լանովոյը glavred.info-ում հրապարակված իր հոդվածում գրում է, որ երկրի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստվում է փախուստի դիմել երկրի տարածքից:

Նախկին նախարարի կարծիքով՝ Պորոշենկոն փաստացի ձգձգում է պատերազմը, որն իրեն ահռելի եկամուտներ է բերում: Նա և իր մերձավորները յուրացնում են բյուջեի միջոցները, գումարներ վաստակում ռազմատեխնիկայի, զենք-զինամթերքի գնման հետ կապված գործարքներում: Իսկ այս տարի նախագահն անցած տարվա համեմատ 82 անգամ ավելի մեծ եկամուտ է հայտարարագրել:

Լանովոյը նաև հիշեցրել է, որ Պորոշենկոն ցանկանում է վաճառել «Լենինյան դարբնոց» նավաշինական գործարանը:

«Դա թույլ է տալիս եզրակացնել, որ նա ընտրություններում հաղթելու հույս չունենալու պատճառով նախապատրաստում է Ուկրաինայից իր փախուստը»,- գրել է նախկին նախարարը: