Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը մոտակա շաբաթների ընթացքում ուկրաինացի զինվորականներին կուղարկի ավելի քան 20 միավոր 155 մմ (ՆԱՏՕ ստանդարտ) հրետանի, 36 L119 105 մմ տրամաչափի թեթեւ հրետանի, հարյուրավոր կամիկաձե անօդաչու թռչող սարքեր և ավելի քան 1600 հակատանկային զենք։
ՄԹ ՊՆ հայտարարության մեջ նշվում է, որ խոսքը ուկրաինական «խորհրդային ժամանակաշրջանի» հրետանու համար 50 հազար արկերի մասին է։ Թե որտեղից է բրիտանական գերատեսչությունը ստացել այդ տեսակի հրետանու արկեր, չի նշվում, գրում է BBC-ն։
Ուկրաինայի զինված ուժերին տրվող օգնության հաջորդ տրանշը, ըստ պաշտպանության նախարար Բեն Ուոլեսի, կներառի հակաօդային պաշտպանության ժամանակակից համակարգեր։
0Comments