ԲՐԻԿՍ-ի երկրները համաշխարհային ՀՆԱ-ի մասնաբաժնով առաջ են անցել G7-ից. Պուտին

Մանրամասներ
պուտին

ԲՐԻԿՍ–ի երկրները համաշխարհային ՀՆԱ-ի մասնաբաժնով առաջ են անցել G7-ի երկրներից։ Կազանում ընթացող ԲՐԻԿՍ 16–րդ գագաթնաժողովի ժամանակ նեղ կազմով հանդիպումից հետո ընդլայնված նիստի ժամանակ այդ մասին ասաց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Գնողունակության առումով 2024 թ. արդյունքներով ԲՐԻԿՍ–ի երկրների մասնաբաժինը պետք է կազմի 36,7 տոկոս։ ՌԴ նախագահի խոսքով` սա այն դեպքում, երբ G7–ի երկրների մասնաբաժինը 2023 թ. արդյունքներով կազմել է 30 տոկոս և հազիվ թե զգալիորեն կաճի 2024 թ.։

Պուտինը նշեց, որ ԲՐԻԿՍ–ի երկրների ներքին տնտեսությունների միջին աճը 2024–25 թվականներին, ըստ նախնական գնահատականների, կկազմի 3,8 տոկոս, մինչդեռ համաշխարհային ՀՆԱ–ի աճը նույն տարիներին գնահատվում է 3,2–3,3 տոկոս։

Հիշեցնենք, որ այժմ ԲՐԻԿՍ–ի կազմում ընդգրկված է 9 երկիր՝ Բրազիլիան, Եգիպտոսը, Հնդկաստանը, Իրանը, Չինաստանը, ԱՄԷ–ն, Ռուսաստանը, Եթովպիան, Հարավային Աֆրիկան: