Լիբանանյան շիական «Հեզբոլլահ» շարժման նախկին գլխավոր քարտուղար Հասան Նասրալայի ենթադրվող հաջորդը՝ Հաշեմ Սաֆիեդդինը, սպանվել է նրանց հետ միասին, ովքեր եղել են իր հետ, իսրայելական հարվածի հետեւանոքով, որը հասցվել է Բեյրութի հարավին ուրբաթ օրը, տեղեկացրել է սաուդյան Al Hadath ԶԼՄ-ն։
ԶԼՄ-ի տեղեկացմամբ՝ Իսրայելը հաստատել է Սաֆիեդդինի մահվան փաստը։
Իսրայելը ենթադրաբար փորձել է սպանել Սաֆիեդդինին Բեյրութի Դահիե արվարձանում, տեղեկացրել են իսրայելական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով լիբանանյան հաղորդումներին։
0Comments