Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակն արաբերենով կոչ է արել լիբանանյան մոտ 30 գյուղերի բնակիչներին տարհանվել, փոխանցում է РИА Новости-ն:
«Մենք չենք ցանկանում վնասել ձեզ, և ձեր անվտանգության համար դուք պետք է անհապաղ լքեք ձեր տները:
Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլլահ»-ի օբյեկտների մոտ, վտանգի տակ է դնում իր կյանքը»,- հայտարարել է խոսնակը։
0Comments