ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ԱԺ հարցուպատասխանի ժամաննակ՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արամ Խաչատրյանի հարցերին, նշեց, որ Հայաստանում գյուղական դպրոցները կվերածվեն գիտամշակութային կենտրոնների:
«Մենք մշակել ենք մոդելներ համայնքների համար, որպեսզի առկա ֆինանսավորման շրջանակում իրականացնենք այդ ամենը»,- նշեց Հարությունյանը։
Նախարարի խոսքով՝ այն բոլոր համայնքներում, որտեղ դպրոցների նորոգում է իրականացվում, ամեն բան կարվի այնպես, որպեսզի շենքը համատեղի դպրոցը, մանկապարտեզն ու մշակութային կենտրոնը՝ կրթական ծառայություններ մատուցելով ոչ միայն երեխաներին, այլեւ ավագներին։
Ըստ Հարությունյանի՝ դրա շնորհիվ կբարձրանա ուսուցիչների աշխատավարձը։
0Comments