Ժամանակն է զինել հայկական բանակը, այլապես Կովկասում կտեսնենք ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ․ Շիֆ

Մանրամասներ
ադամ

«Ամերիկայի ձայն»․ 

Ամերիկայի հայ ազգային կոմիտեի (ANCA) կողմից նախաձեռնած շահերի պաշտպանության օրերի շրջանակում կազմակերպության ավելի քան 75 ներկայացուցիչներ և աջակիցներ սեպտեմբերի 19-ին հավաքվել էին Վաշինգտոնում՝ ԱՄՆ Կոնգրեսի ուշադրությունը հրավիրելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի իրավունքների պաշտպանությանը։

Սեպտեմբերի 19-ին և 20-ին ԱՄՆ-ի տարբեր նահանգներից մայրաքաղաք Վաշինգտոն էին ժամանել Ամերիկայի հայ ազգային կոմիտեի նախաձեռնած շահերի պաշտպանության քարոզարշավի պատվիրակները՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայության առջև ծառացած խնդիրները և ձգտելու
ստանալ ԱՄՆ Կոնգրեսի զույգ կուսկացությունների աջակցությունը:

«Իրավապաշտպան օրերը հիանալի հնարավորություն էին ամերիկահայ քաղաքացիների համար ավելի քան 20 նահանգներից այցելել Վաշինգտոն և օրենսդիրների հետ քննարկել Ներկայացուցիչների տան ու Սենատի օրակարգում առկա օրենսդրական նախաձեռնությունները»,- ասում է Վաշինգտոնի Հայ դատի
հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը։

Իրավապաշտպան շաբաթվա ընթացքում տեղի ունեցած միջոցառումներին իր մասնակցությունն ունեցավ նաև Save Armenia նորաստեղծ կազմակերպությունը՝ ԱՄՆ Կոնգրեսում և պետքարտուղարությունում բարձրացնելու Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայության կրոնական ազատության իրավունքները խախտելու հարցը։

«Կարծում եմ՝ եթե Հայաստանը մահմեդական երկիր լիներ, չէինք տեսնի այն, ինչ հիմա տեղի է ունենում այնտեղ: [Պատկերը] շատ տարբեր կլիներ: Հնարավոր է՝ տարածքային վեճեր լինեին, բայց ատելության և ագրեսիայի ոչ այնպիսի մակարդակով, ինչն այսօր նկատում ենք հայ քրիստոնյաների, Արցախի հայ
քրիստոնյաների նկատմամբ: Այս մասին անհրաժեշտ է խոսել։ Մենք պետք է
պատմենք այդ պատմութնյունը»,- «Ամերիկայի ձայնին» ասում է Save Armenia-ի տնօրեն` Մաթիաս Պերտուլան։

Լեռնային Ղարաբաղից հայերի տեղահանության առաջին տարելիցի կապակցությամբ պատվիրակներն ավելի քան 100 հանդիպում անցկացրեցին ամերիկացի կոնգրեսականների հետ՝ բարձրացնելով հայ փախստականների՝
միջազգային իրավունքի ներքո հարազատ տներ վերադառնալու իրավունքի և Ադրբեջանում պահվող հայաստանցի ռազմագերիների անհապաղ ազատ արձակման
հարցերը:

Հայ դատի պատվիրակները հանդիպումներ ունեցավ կոնգրեսականներ Գեյբ Ամոնի, Ֆրենք Փալոնի, Բրեդ Շերմանի հետ։ Ամփոփիչ միջոցառմանը՝ «Հաշվետվողականություն - 2024», ներկա էին ամերիկացի օրենսդիրներ, ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ, համագործակցող կազմակերպությունների ներկայացուցիչներ և այլք: Ամերիկացի օրենսդիրները՝ Կոնգրեսի հայկական հանձնախմբի անդամները, իրենց աջակցությունը հայտնեցին
քարոզարշավի մասնակիցներին՝ խոստանալով շարունակել պայքարը հանուն նշված նպատակների իրականացման։

«Ժամանակն է գործել՝ լայնածավալ արշավի միջոցով հայկական բանակը զինելու և վարժեցնելու համար՝ ոչ թե պատերազմում հաղթելու, այլ պատերազմը կանխելու նպատակով: Եթե այդ չանենք, Կովկասում կտեսնենք ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ, քանի որ Ալիևի ախորժակը բացվել է: Նա էթնիկ զտում է իրականացրել120 հազար հայերի նկատմամբ։ Ինչպես ելույթ ունեցողներից մեկն ասաց, նա ձգտում է «ավարտին հասցնել գործը»»,- հայտարարել է կոնգրեսական Բրեդ Շերմանը:

Միջոցառման ժամանակ նաև բացվեց լուսանկարների ցուցահանդես՝ «Ցեղասպանություն իրական ժամանակում. Արցախ» խորագրով, որի հեղինակն է Լեռնային Ղարաբաղից լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը։ Երիտասարդ
ստեղծագործողը իր գործերում պատկերել է 2020 թվականի պատերազմը, 2023 թվականի շրջափակումն ու դրան հաջորդած Լեռնային Ղարաբաղից հայերի
տեղահանությունը:

Ցուցահանդեսը բաց կլինի Ռասսելի Ռոտոնդայում մինչև սեպտեմբերի 27-ը: Ցուցահանդեսը կազմակերպվել է ԱՄՆ սենատոր Շելդոն Ուայթհաուսի գրասենյակի, Ամերիկայի հայ դատի հանձնախմբի ու Համազգային հայ կրթական և մշակութային միության ջանքերով: