ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Զելենսկու՝ հակամարտության «ավարտի մոտ լինելու» մասին խոսքերին, ասել է, որ ցանկացած պատերազմ այս կամ այն կերպ ավարտվում է խաղաղությամբ, բայց այն, որ ՌԴ-ն կհասնի իր նպատակներին, դրան այլընտրանք չկա, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Դուք գիտեք, որ ցանկացած պատերազմ այս կամ այն կերպ ավարտվում է խաղաղությամբ։ Բայց մեզ համար միանգամայն անայլընտրանքային է մեր առաջադրած նպատակներին հասնելը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին։
Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ իր թելեգրամ-ալիքում հայտնել էր, որ Ուկրաինայի այսպես կոչված հաղթանակի պլանը լրիվ պատրաստ է։
0Comments