Համբերությունը վերջ ունի, ֆորմալ նախադրյալներ կան ՌԴ-ի միջուկային հարվածի համար․ Մեդվեդև

Մանրամասներ
մեդվեդև

Միջուկային էսկալացիան ոչ մեկին պետք չէ, սակայն արդեն հիմա կան ֆորմալ նախադրյալներ ՌԴ-ի միջուկային հարվածի համար։ Այդ մասին իր Telegram-ալիքում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ 

ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալի խոսքով՝ այդ նախադրյալները հասկանալի են միջազգային հանրությանը։ Դրանց թվում Մեդվեդևը նշել է ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկի շրջանի տարածք։

 Ռուսաստանը, չնայած միջուկային հարվածի համար ձևական նախադրյալների առկայությանը, համբերություն ՝ ցուցաբերում, նշել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը, քանի որ համապատասխան որոշումը ենթադրում է անդառնալի հետևանքներ: 
 

Ընդ որում, ինչպես նշել է Մեդվեդևը, Արևմուտքում, այնուամենայնիվ, չեն ցանկանում ընդունել, որ ցանկացած համբերություն վերջ ունի։