Գոնե Սփյուռքին չնեղացնենք. Գևորգ Պետրոսյան

Մշակույթի գործիչների հետ խորհրդակցե՞լ եք, թե՞ ընդամենը 1-2 հոգի նստել են իրար հետ, որոշել են, որ կարելի է Սփյուռքի ու Մշակույթի նախարարություններն օպտիմալացնել

Գոնե Սփյուռքին չնեղացնենք, կամ մշակույթի գործիչների հետ խորհրդակցե՞լ եք, թե՞ ընդամենը 1-2 հոգի նստել են իրար հետ, որոշել են, որ կարելի է Սփյուռքի ու Մշակույթի նախարարություններն օպտիմալացնել, ձեռքի հետ էլ էդ հարցերը կլուծվեն: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում «Կառավարության կառուցվածքի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» նախագծի քննարկման ժամանակ իր մտահոգությունը հայտնեց ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Դրանք ձեռքի հետ լուծվող հարցեր չեն: Հայ ժողովուրդը գոյատևել ա ոչ պակաս իր մշակույթի հաշվին, և հայ ժողովրդի էսօրվա գոյապահպանման գործում, Հայաստանի էսօրվա պետականության առկայության գործում ոչ պակաս ներդրում ունի Սփյուռքը: Չի՛ կարելի անտեսել այդ հանգամանքը»,- ասաց պատգամավորը: