Ասում էր՝ Ռուսաստան դուք եք բերել Ռուբեն Վարդանյանին, դուք էլ ազատեք. Քաղաքագետը՝ Փաշինյանի ասուլիսի մասին

Մանրամասներ
ռուբեն վարդանյան

ՀՀ իշխանությունները լինելով Արեւմուտքի կողմից նշանակված իշխանություն, իրականացնում են Արեւմուտքի քաղաքականությունը Հայաստանում, որի մեջ մտնում է Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում աստիճանաբար չեզոքացնելուն, միանգամից հնարավոր չէ դա անել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Բադալյանը՝ խոսելով Փաշինյանի ասուլիսի ուղերձների մասին:

«Դրա համար Զանգեզուրի միջանցքի հետ կապված, որ ակնարկում էր՝ մասնավոր ընկերություն կարող է վերահսկի, ասյտեղ մի քիչ անհասկանալի է, որովհետեւ ասում է, որ մենք Նոյեմբերի 9-ի ստորագրությունը ետ չենք կանչում, որովհետեւ պարտականությունները չեն կատարել Ռուսաստանը, Ադրբեջանը: Այսինքն ինքն ասում է, որ սպասում է մյուս կողմերի պարտավորությունները կատարելուն : Քանի դեռ հստակ չէ, թե Ռուսաստաը հաղթող է, թե պաևտվող, նա նոյեմբերի 9-ը սառեցնում է, այսինքն իրեն թվում է, թե ինքը խելոք տրյուկ է անում, ոչ մեկ չի հասկանում էլի, մենակ ինքն է հասկանում: Ինքը քաղաքականությունը հետաձգում է: Կամ որ ինքը նշում է, որ Ռուսաստանի հետ այդպես չի կարելի խոսել, ինքը հզոր երկիր է եւ այլն, եթե Ռուսաստանը հանկարծ հաղթի, ինքը կասի՝ տեսեք հարգելի Ռուսաստան, ես չթողեցի, որ ինչ-որ մեկը հակառուսական բան ասի, ես ձեզ հարգանքով եմ վերաբերվել, եկեք, դաբրո տվեք, որ 2026 թվականին ես նորից մնամ վարչապետ, որովհետեւ ձեր դեմ ոչ մի բան չեմ արել: Իր քաղաքականությունն է ապրել օրվա կուրսով, տեսնենք՝ ինչ է լինելու,եթե լավ է լինում, Ռուսաստանը հաղթում է, այո, մենք տեղում ենք, Ռուսասատանը կարող է նորից խաղաղապահներ մտցնի, Ղարաբաղի հայերին վերադարձնի, որը չգիտես ինչու հակասում է Հայաստանի շահերին: Իսկ եթե ՌԴ-ն պարտվում է, չի կարող Զանգեզորի միջանցքում վերահսկողություն անի, հաշվի չառնելով այն կարեւոր հանգամանքը, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի թողնի,որ Զանգեզուրում  միջանցք բացվի՝ լինի դա ՌԴ վերահսկողությամբ, թե մասնավոր, դա չի լինելու»,-ասաց նա:

Քաղաքագետը նշում է, որ առաբց այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացելու, Փաշինյանը չի կարող Խաղաղության պայմանագիր կնքի, քանի որ Արեւմուտքն է դա պահանջում, եւ Ռուսաստանի հետ կապված նա անընդհատ ձգձգում է:

«Այդ միջանցքը պետք է լինի Արեւմուտքի վերահսկողության տակ, որպեսզի Արեւմուտք, Թուրքիա, Նախիջեւան, միջանցք, Ադրբեջան, Կասպից ծով, կենտրոնական Ասիա այս գիծը աշխատի առանց ռուսական վերահսկողության»,- ասաց նա:

Անդրադառնալով Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման վերաբերյալ այսօր Փաշինյանի հնչեցրած կոշտ քննադատություններին, քաղաքագետը նշեց, որ այն ուղղված էր Ռուսաստանին. «Ասում էր՝ Ռուսաստան դուք եք բերել Ռուբեն Վարդանյանին, դուք էլ ազատեք: Այնպես չի, որ Ռուբեն Վարդանյանը հիմա որ եկավ, ինչ-որ մի այնպես շարժում է սկսելու, որ բոլորը մնան զարմացած, կամ 5 րոպե հետո դառնալու է վարչապետ, չի լինելու նման բան: Մենք տեսել ենք նրա ստեղծած Ապրելու երկիր կուսակցությունը, նրա ղեկավարները, որոնք անգամ Երեւանի ավագանիում չկարողացան անցնել: Խիստ գերագնահատվում է Ռուբեն Վարդանյանի դերակատարությունը եւ ընդհանրապես խոշոր բիզնես գործիչների կողմից  ստեղծված կուսակցությունները բոլորը ձախողվում են, քանի նրանք կուսակցությանը նայում են որպես բիզնեսմեն»: