Ալիևն Ադրբեջանում ծավալուն բռնաճնշումներ է սկսել. BBC

Մանրամասներ
ալիև

Ադրբեջանցի հայտնի գիտնականը, Հայաստանի հետ խաղաղության կողմնակիցը ձերբակալվել է պետական դավաճանության մեղադրանքով։ Նա իշխանության տասնյակ քննադատողներից է, որոնց արդեն մի քանի ամիս շարունակում են բանտեր ուղարկել։ Փորձագետներն ասում են, որ այժմ երկրում բռնաճնշումներ են իրականացվում, որոնք անասելի չափերի են հասել Իլհամ Ալիեւի կառավարման ողջ ընթացքում։

Իրավապաշտպանները նշում են, որ վերջին ամիսներին Ադրբեջանում տեղի են ունենում ամենամասշտաբային բռնաճնշումները Իլհամ Ալիեւի իշխանությունում գտնվելու ընթացքում, գրել է BBC-ն։

Նրանց տվյալներով՝ երկրում այսօր ավելի քան 300 քաղբանտարկյալ կա, ինչը երբեք չի եղել նրա կառավարման 20 տարիների ընթացքում։ Բանտերում են հայտնվել տասնյակ լրագրողներ, որոնց սկսել են ձերբակալել անցած տարեվերջին ֆինանսական հանցագործությունների մեղադրանքով։

Մի քանի անգամ նրանց բանտարկության ժամկետները երկարացվել են, այդ պատճառով էլ վարչակարգի քննադատների շրջանում հույս են փայփայում, որ, գուցե, ընթանում են ինչ-որ անդրկուլիսյան բանակցություններ Արեւմուտքի հետ, եւ նրանց կարող են ազատ արձակել ՄԱԿ կլիմայի փոփոխության գագաթաժողովի (СОР29) նախօրեին։