Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի «Հեզբոլլահի» թիրախներին

Մանրամասներ
Լիբանան

Իսրայելի պաշտպանության բանակն իր Telegram ալիքում հայտնել է, որ այսօր հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահ» շարժման զինամթերքի պահեստներին:

«Այսօր Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են ահաբեկչական բջիջի և «Հեզբոլլահի» զինապահեստի վրա, որը գտնվում է հարավային Լիբանանի Շեբաա շրջանում»,- ասված է հայտարարության մեջ։