ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը, NEWS.ru-ին են հայտնել ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում։
«Ռազմական հակամարտության անցումը ՀԱՊԿ պատասխանատվության գոտի էսկալացիայի նոր փուլ է։ Մեր վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա: Մենք ուշադիր հետևում ենք իրավիճակի զարգացմանը և գործելու ենք կազմակերպության կանոնադրությանը համապատասխան։ Քարտուղարությունը և Ռուսաստանի Դաշնության համապատասխան պետական մարմինները տեղեկատվություն են փոխանակում աշխատանքային կարգով: Անհրաժեշտության դեպքում ՀԱՊԿ քարտուղարությունը սահմանված ժամկետում կիրականացնի նման դեպքում նախատեսված բոլոր ընթացակարգերը»,- հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։
Կազմակերպությունը նաև հիշեցրել է, որ ռազմական օգնության տրամադրման հարց կարող է առաջանալ միայն անդամ պետության կողմից պաշտոնական խնդրանքի դեպքում։ Սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։
0Comments