Ռուսաստանը ցավով և մտահոգությամբ է հետևում Պաղեստինում հումանիտար աղետին․ Պուտին

Մանրամասներ
ռդ

Ռուսաստանը ցավով և մտահոգությամբ է հետևում Պաղեստինում հումանիտար աղետին, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի հետ հանդիպմանը։

«Իհարկե, մենք մեծ ցավով և անհանգստությամբ ենք հետևում Պաղեստինում հումանիտար աղետին, մեր կողմից ամեն ինչ անում ենք Պաղեստինի ժողովրդին աջակցելու համար։ Մենք արդեն ուղարկել ենք շուրջ 700 տոննա տարբեր տեսակի բեռ, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի օգտագործենք բոլոր հնարավորությունները՝ աջակցելու պաղեստինցիներին», - ասել է Պուտինը։

Նա հավելել է. «Առաջին հերթին, իհարկե, մենք անհանգստացած ենք խաղաղ բնակչության շրջանում կորուստների համար, ըստ ՄԱԿ-ի տվյալների, արդեն 40 հազար մարդ է, և հիմնականում կանայք և երեխաներ»։