Ռուսաստանում կրկին գեներալ է ձերբակալվել

Մանրամասներ
ռդ

Կոռուպցիայի գործով ձերբակալվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության ինովացիոն զարգացման գլխավոր վարչության պետի տեղակալ, գեներալ-մայոր Վլադիմիր Շեստերով։ Այս մասին հայտնել են ՌԴ Քննչական կոմիտեից:

Նշվում է, որ նա մեղադրվում է «Պատրիոտ» այգու և ցուցահանդեսային կենտրոնի գործունեության համար հատկացված բյուջետային միջոցները յուրացնելու համար:

Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի «խարդախություն» հոդվածով:

Շեստերովի հետ ձերբակալվել է «Պատրիոտ» այգու տնօրեն Վյաչեսլավ Ահմեդովը, նրան ուղարկել են մեկուսարան։