«Փաշինյանին կանչել էին Իրան՝ մեսիջ փոխանցելու». Արամ Հարությունյան

Մանրամասներ
նիկոլ խամենեի

«Համոզված եմ, որ Փաշինյանին ոչ թե հրավիրել էին Իրան, այլ կանչել էին՝ «Զանգեզուրի միջանցք»-ի հետ կապված մեսիջը փոխանցելու, ինչը արեց հոգևոր առաջնորդը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը։

Նա անդրադարձել է այդ մեսիջի էությանը. «Որքան էլ կասկածներ կան, որ կարող է Իրանի կուրսը փոխվել, բայց ես համոզված եմ, որ դա չի ստացվի, որովհետև Իրանը կայացած պետություն է և կուրսն այդքան հեշտ չէ փոխել: Իրանում Փաշինյանի ականջները քաշեցին, ինչպես ծնողը կամ մեծը երեխային ասում է՝ քեզ Կոկա-Կոլան վնաս է:

Այսինքն՝ Իրանը ասում է «Զանգեզուրի միջանցք»-ը ձեզ վնաս է: Դա շատ կարևոր մեսիջ է, որը ենթադրում է նաև՝ մեզ է վնաս և մենք չենք թողնելու:

Իրանը չի թողնելու միջանցքի հարցը լուծվի այնպես, ինչպես ցանկանում են Թուրքիան և Արևմուտքը»,- նշել է Հարությունյանը: