Գնացեք քննիչին հարցրեք. Վաչագան Ղազարյանն՝ իր դեմ հարուցված քրգործի մասին

Երբ որ գործը կվերջանա, էդ ժամանակ կխոսենք

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանն այսօր՝ ապրիլի 2-ին, «Եռաբլուր» պանթեոնում չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին:

Մասնավորապես, նրանից լրագրողները հետաքրքրվեցին, թե որտեղից իրեն այդքան փող, արդյոք անհրաժեշտ գումարը, որ պետք է քննիչին փոխանցեր, փոխանցել է, ինչին նա արձագանքեց. «Գնացեք քննիչին հարցրեք: Գնացեք ձեր գործին, ինչ եք ուզում: Երբ որ գործը կվերջանա, էդ ժամանակ կխոսենք»: