Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ զրույցում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, անդրադառնալով ՀՔԾ-ում մարտի 1-ի գործով իր հարցաքննության մասին լուրերին, ասել է, որ դրա մասին պետք չէ իրեն հարցնել, ինքն այդ հարցին չի պատասխանելու՝ նշելով, որ ոչ հաստատում է դա, ոչ էլ հերքում:
Հարցին, թե ինչ կարգավիճակ ինքն ունի, Ծառուկյանը նշել է, որ պետք է դա ճշտել համապատասխան մարմիններից:
Նա նաև հաստատել է, որ իր ասածն ուժի մեջ է՝ եթե կապ ունի Մարտի 1-ի հետ, կարող են տանել հրապարակում գնդակահարել: Կարող են գնդակահարել նաև այն դեպքում, եթե մարտի 1-ին ինքը մասնակցություն է ունեցել զինվորներին սնունդ մատակարարելով. «Ծառուկյանը Մարտի 1-ի հետ կապ չի ունեցել: Այսօր գործը քննվում է, Նիկոլ Փաշինյանը հրամանը տվել է, ամեն ինչ մանրակրկիտ արվում է: Թող բացահայտվի, բոլորն էլ ամեն ինչ կտեսնեն»:
Ծառուկյանը հայտարարեց, որ մարտի 1-ի երեկոյան զանգ է եղել կառավարությունից, ինքը գնացել է կառավարության շենք. «Գնացել եմ այնտեղ, որ պետք է հարց քննարկվեր, այնտեղ եղել եմ կես ժամ կամ 25 րոպե: Տեսնելով խառնաշփոթ վիճակ է, թողել գնացել եմ»:
Նա ասաց, որ որևէ մեկին չի տեսել այդ օրը, քննարկում չի եղել, ինքը գնացել է տուն:
Զանգը եղել է կառավարությունից: Ծառուկյանը չգիտի, թե քննարկում ինչու չի եղել:
0Comments