Երևանի Խորենացու փողոցի տներից մեկի բակից հայտնաբերվել է կանեփի 351 բույս և 3400 գ չորացված զանգված. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մեծ քանակի կանեփի բույսեր

Օգոստոսի 12-ին «Կանեփ-կակաչ-2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները իրացնելով ստացված օպերատիվ տեղեկությունները, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողների հետ համատեղ հայտնաբերեցին մեծ քանակի կանեփի բույսեր: 

Երևանի Խորենացու փողոցի տներից մեկի բակից հայտնաբերվեց կանեփի 351 բույս և 3400 գրամ կանեփի չորացված զանգված: Ըստ 59-ամյա տանտիրոջ հայտարարության հայտնաբերվածն իրենն է:

Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն: