«Մանվել Գրիգորյանը գիտեր՝ իր դեմ պատրաստվում է լուրջ հարված»

ԱԱԾ-ն հրապարակավ վարկաբեկեց գեներալին՝ նրա վրա բարդելով զինվորի հաց գողանալն ու օգնություն յուրացնելը

«Իրավունք» թերթը գրում է. «Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ Հրաչյա Ներսիսյանն «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել.

«Երբ մայիսի 28-ին զորավարը ԵԿՄ վարչության եւ անդամների հետ մասնակցում էր Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյա տոնախմբությանը, արդեն իսկ լավ գիտեր, որ նա լարած թակարդի մեջ է, որովհետեւ հենց վերջին ժողովի ժամանակ արտահայտել էր կարծիք, որ իր դեմ պատրաստվում է լուրջ հարված:

ԱԱԾ-ն հրապարակավ վարկաբեկեց գեներալին՝ նրա վրա բարդելով զինվորի հաց գողանալն ու օգնություն յուրացնելը, ստեղծեցին շոու, որպեսզի նրա հանդեպ իրականացվի ուղիղ վենդետա: Սա կատարվեց ի պատիժ այն բանի, որ նա ժամանակին այդպես էլ չմիացավ Նիկոլին ու Լեւոնին, որպեսզի իրականանա հեղաշրջում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում