Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Պեզեշկյանը Թեհրանի խորհրդարանի շենքում երդում է տվել, հայտնում է IRNA-ն։
Երեքշաբթի օրը տեղի է ունեցել Իրանի նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը։ Նա երդվել է խորհրդարանականների, Սահմանադրության պահապան խորհրդի անդամների և դատական իշխանության ղեկավարի ներկայությամբ։
Արարողությանը ներկա էին բարձրաստիճան հյուրեր գրեթե 80 երկրներից։ Մոտ 600 օտարերկրյա և իրանցի լրագրողներ ներկա են եղել խորհրդարանում՝ երդմնակալության արարողությունը լուսաբանելու համար, հաղորդում է Mehr-ը:
0Comments