Եկատերինբուրգի Ավտոմատացման գիտահետազոտական և արտադրական ասոցիացիայի տարածքում այրվող արտադրամասի աշխատակիցների օպերատիվ տարհանում է տեղի ունեցել։ Հրդեհը տեղայնացված չէ, հայտնում է ՌԴ ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
Եկատերինբուրգում բռնկված հրդեհն ընդգրկել է 800 քառակուսի մետր մակերես ունեցող, քիմիական արտադրանքով շենքի տանիքը։ Տուժածների մասին տեղեկություններ չկան:
Ակադեմիկոս Ն.Ա.Սեմիխատովի անվան գիտաարտադրական միավորման տարածքում գտնվող շենքում, որը «Ռոսկոսմոս»-ի մաս է կազմում, այրվում է տանիքը, շենքերից մեկում տանիքի մասնակի փլուզում է եղել։ Շենքի ողջ երկարությամբ տանիքում նկատվում է մեծ բաց կրակ։
0Comments