ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչները հանդիպել են Գարեգին Բ. կաթողիկոսին Մարտի 2-ին Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսը, Մայր Աթոռ Ս. Էջմիածնում, ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը, Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր Խաչատուրյանի գլխավորությամբ։
ՀՅԴ հանրային կապերի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը արծարծվել են Հայաստանի, հայ ժողովրդի եւ Հայ Առաքելական Եկեղեցու դիմագրաված մարտահրավերները, Հայաստան-Սփյուռք գործակցությանն առնչվող հարցեր։ ՀՅԴ ներկայացուցիչները արծարծված հարցերի մասին Վեհափառին փոխանցեցին կուսակցության տեսակետներն ու մտահոգությունները, հայտնելով համագործակցելու պատրաստակամություն՝ հանուն ազգային միասնականության։
0Comments