Հնարավոր է, որ հանդիպեք հակառակ սեռի օտարերկրացու․ Հուլիսի 24-ի ռոմանտիկ հորոսկոպը

Մանրամասներ
սիրուն աղջիկ ծիտ

ԽՈՅԵՐ

Այսօր մտածեք՝ ցանկանում եք ձեր սիրելի անձնավորության հետ շարունակել կյանքի մյուս մասը, թե ոչ։ Եթե այո, ուրեմն համատեղ կյանքը կարելի է հենց այսօրվանից սկսել, իսկ եթե ոչ, ուրեմն ժամանակն է խաչ քաշել ամեն ինչի վրա եւ ավելի լուրջ հարաբերություններ սկսել։

ՑԼԵՐ

Առանց սիրելիի վստահության չեք կարող անցկացնել։ Նույնիսկ եթե ձեր սիրելին բացատրի, թե ինչու չի կատարել իր խոստումները, ստիպված եք լինելու հավատալ նրան, քանի որ  նրա խոսքերը ստուգելու այլ հնարավորություն չեք ունենա։ Չէ որ դուք Շերլոկ Հոլմսը չեք։

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր ստիպված կլինեք բավականին կարեւոր ընտրություն կատարել, եւ այս հարցում ոչ մեկը՝ անգամ սիրելի էակը, չի կարող օգնել ձեզ։ Աստղերը հուշում են՝ եթե դուք այդ ամենին մեծ պատասխանատվությամբ մոտենաք, ապա խնդիրն ընդհանրապես բարդ կամ անլուծելի չի լինի ձեզ համար;

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Օրը բարենպաստ է։ Մտածեք, թե ինչպիսի մարդու հետ կցանկանայիք անցկացնել այս օրը։ Մեկը, ով իր ամբողջ օրը նվիրում է  ընթերցանությանը, թե նրան, ով սիրում է թափառել քաղաքի փողոցներում՝ բաց չթողնելով ոչ մի երեկույթ։ Բայց նաեւ հիշեք, որ ցանկացած կանոն ունի իր բացառությունը եւ կարելի է գտնել «ոսկե միջինը»։

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ձեր սիրելի անձնավորության համար շատ դժվար կլինի զսպել եւ կառավարել իր զգացմունքները, ուստի չի բացառվում, որ արժանանաք նրա «քաղցր եւ ջերմ խոսքերին»։ Փորձեք համբերատար լինել եւ հասկանալ, որ նրա համար օրն այնքան էլ բարի չի եղել։

ԿՈՒՅՍԵՐ

Կբարելավեք օտար լեզուների ձեր իմացությունը։ Հնարավոր է, որ հանդիպեք հակառակ սեռի օտարերկրացի ներկայացուցչի, որի հետ ստիպված կլինեք խոսել այլ լեզվով՝ զարգացնելով ձեր լեզվաբանական ունակությունները։ 

ԿՇԵՌՔՆԵՐ

Տանից դուրս գալիս ուշադիր եղեք, քանզի հնարավոր է մոռանաք փակել ծորակը եւ ձեր բնակարանը հայտնվի հեղեղի մեջ, ինչի հետեւանքով առաջիկա օրերին ստիպված կլինեք զբաղվել վերանորոգման աշխատանքներով։ Ձեր ընտանիքի անդամները նույնպես գոհ չեն լինի դրանից եւ տարաձայնություններն անխուսափելի կդառնան։ Ավելի ուշադիր եղեք։

ԿԱՐԻՃՆԵՐ

Այսօր ձեր սիրելի էակը կբացահայտի ձեր մասին մի կարեւոր ճշմարտություն, որն այնքան էլ դուր չի գա նրան։ Հակառակը։ Եթե ինչ-որ գաղտնիքներ ունեք, ապա հավանականությունը շատ մեծ է, որ հենց այսօր դրանք կբացահայտվեն եւ կխոչընդոտեն ձեր հարաբերություններին։

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր հարաբերությունները սիրելի էակի հետ թույլ կրակի կնմանվեն։ Այնպիսի տպավորություն կլինի, ասես ձեր սերը շուտով կմարի։ Այն կարող է հանգցնել նույնիսկ ամենամեղմ քամին։ Ամեն ինչ ձեզնից է կախված։

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր փորձեք այդքան ինքնաքննադատ չլինել եւ մտածեք այն մասին, թե ինչպես է վերաբերում ձեր վարքագծին սիրելի էակը։ Ի վերջո, նա ձեզ սիրում է հենց այն կերպարով, որը բնորոշ է ձեզ։ Մի փորձեք կեղծ կերպարներ հորինել ձեզ համար։

ՋՐՀՈՍՆԵՐ

Սիրելի էակից կարելի է պահանջել եւ ստանալ ամեն ինչ միայն մեկ պայմանով՝ եթե լինեք սիրալիր, ջերմ եւ ժպտադեմ։ Այսօր կարող եք լինել փոքրիկ, քնքուշ փիսիկի դերում։ Դա իսկապես ազդեցիկ կլինի։

ՁԿՆԵՐ

Ցանկացած գործում ամենադժվարը մեկնարկն է։ Դրանից հետո ամեն ինչ ինքնաբերաբար կստացվի։ Հենց այսօր դուք եւ ձեր սիրելի էակը պետք է անեք այդ առաջին քայլը։ Փորձեք բռնել նրա ձեռքը, լինել նրա կողքին. չէ որ նա ավելի շուտ եւ հեշտ է խուճապի մատնվում։