Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Այս մասին գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ անդրադառնալով Սևան քաղաքում տեղի ունեցած սպանությանը։
«Սևան քաղաքում կրիմինալ մեկը կրակել-սպանել է 37 ամյա ատամնաբույժի։ Եվ քաղաքում այժմ ոչ թե կրիմինալն է վախեցած ծակը մտել, այլ քաղաքացիները։ Նույնիսկ քաղաքային իշխանություններն են վախեցել դատապարտեն սպանությունը և սահմանափակվել են ցավակցելով։
Հիմա հարց՝ Հայաստանում ոստիկանություն կա՞։
Հ. Գ. Այս տարվա առաջին կիսամյակում զենքով ու ռազմամթերքով կատարվող հանցագործությունները շեշտակի (համարյա կրկնակի) աճել են։ Սա սարսափելի վատ ու արագ տենդենցիա է», - գրել է նա։
0Comments