Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը մարտի 2-ին, ժամը 13:22-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այրվում է տան տանիք:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այրք գյուղի Ա2 թաղամասի 6-րդ փողոցի տներից մեկի տանիքում:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:47-ին, մարվել՝ 14:53-ին:
Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 90 քմ և տանիքում կուտակած մոտ 100 հակ անասնակեր:
0Comments