Չիկագոյի բնակիչը սպանել է իր չորս հարեւաններին, եւս մեկը ստացել է ծանր վիրավորում, հաղորդում է Fox News-ը:
Կասկածյալը, որի անունը չի հրապարակվում, ծանոթ էր բոլոր զոհերի հետ:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ՝ տեղական ժամանակով 17:30-ին: 67-ամյա թոշակառուն մտել է հարեւանների բնակարան երկրորդ հարկում եւ սպանել ամբողջ ընտանիքին, որը հավաքվել էր ճաշի սեղանի շուրջ: Զոհերը՝ երեք տղամարդ եւ մեկ կին, տեղում մահացել են:
Այնուհետեւ նա իջել է առաջին հարկ եւ կրակել մյուս հարեւանուհու ուղղությամբ՝ ծանր վնասվածք հասցնելով նրան:
Ոստիկանությունում պատմել են, որ կասկածյալը բնակվում էր նույն շենքում 15 տարվա ընթացքում:
Տղամարդը երկար ժամանակ բողոքում էր հարեւաններից, սակայն իրավապահ մարմիններում չգիտեն, թե հատկապես ինչն էր այս անգամ զայրացրել նրան:
Կասկածյալը ձերբակալվել է, հանցագործության գործիքը՝ առգրավվել:
0Comments