Ֆրանսիայի վարչապետը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ, Մակրոնը հանդես կգա ուղերձով

Մանրամասներ
մակրոն

Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը շտապ ուղևորվել է Ելիսեյան պալատ խորհրդակցության։ Ինչպես փոխանցում է 24news-ը, Ֆրանսիական հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այցը կապված է Ազգային ժողովի (խորհրդարանի ստորին պալատ) արտահերթ ընտրությունների արդյունքների հետ։ 

Խորհրդակցությունը տեղի կունենա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ղեկավարությամբ։

Հեռուստաալիքը նաև չի բացառում, որ Ֆրանսիայի ղեկավարը կարող է ազգին ուղղված ուղերձով հանդես գալ, երբ կփակվեն Ֆրանսիայի վերջին ընտրական տեղամասերը։ 

Նշենք՝ Ֆրանսիայի ԱԺ արտահերթ ընտրություններում ժամը 17:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 59,71%: