Մադոննայի աղջիկը՝ Լուրդենս Լեոնը, դարձել է Դեւիդ Քոմայի Resort 2025 հավաքածուի մուսան։ Լեյբլի քամփեյնը բացահայտում է «խոր փոխակերպումը», որում բախվում են մարդկությունն ու նախաստեղծ բնազդները, հավաքածուն ուղղված է փառաբանելու փոփոխությունների անընդմեջ շրջապտույտը։
«Լուրդենսը իսկապես արտացոլել է այն փոխակերպումը, որը ոգեշնչել է հավաքածուին՝ ձեւափոխելով թե՛ իր մարմինը, թե՛ արտաքին տեսքն իր դինամիկ շարժումներով»,- բացատրել է դիզայներ Դեւիդ Քոման։
«Նա մարմնավորում է աուտենտիկությունն ու ինքնարտահայտման անհաշտ զգացողությունը, ինչն անհավանականորեն ոգեշնչում է։ Նա Քոմայի աղջիկը լինելու կատարյալ ներկայացուցիչ է՝ բարդ պերսոնաժ. դաժան, բայց զգայական, ազատ, բայց զուսպ, պատանի, բայց հասուն։ Նրա շարժումներին հետեւելը նկարահանման հրապարակում՝ որպես պրոֆեսիոնալ պարուհու, դյութիչ է, նա նուրբ է եւ էլեգանտ, գրեթե անիմալիստական գրացիա է ճառագում»։
Անցում կատարելով ուժից խոցելիության, բնազդից արտիստականության՝ հավաքածուն ձգտում է փոխանցել այդ մետամորֆոզի զգացողությունը։
Resort 2025 հավաքածուն՝ մետաքսե փափուկ երիզներով կիսաշրջազգեստներով, փետուրներ հիշեցնող կարերով զգեստներով եւ բծավոր զարդերով դասական ջինսերով՝ տեքստուրայի, գույների եւ ձեւերի խաղ է ներկայացնում։ Այլ հավաքածուներում ներկայացված են բիկինի տաբատներ բյուրեղյա ցանցով, մետաքսե սեւ բաճկոններ՝ եզան կաշվից, եւ արծաթավուն կիսաշրջազգեստ-շղթաներ մետալիկայի էֆեկտով, որոնք առաջարկում են դեկորատիվ եւ նուրբ նյութերի եւ «անիմալիստական» դիզայնի գեղարվեստական համադրություն։
0Comments