ԱՄՆ դոլարը շարունակում է զիջել դիրքերը միջազգային պահուստային ոչ ավանդական արժույթների հանդեպ, սակայն մինչ այժմ մնում է հիմնական պահուստային արժույթն աշխարհում։ Այս մասին ասվում է ԱՄՀ հրապարակման մեջ՝ նվիրված դոլարի գերիշխանությանը միջազգային պահուստներում։
«ԱՄՆ դոլարը շարունակում է զիջել դիրքերը»,- հայտնել են հիմնադրամում։
Նշվել է, որ ոչ ավանդական պահուստային արժույթներն են (որոնց բաժինը միջազգային պահուստներում ավելանում է) ավստրալական, կանադական եւ սինգապուրյան դոլարը, հարավկորեական վոնը, Հյուսիսային Եվրոպայի արժույթները եւ հատկապես չինական յուանը։ Դրանք, նշել են ֆինանսական հաստատությունում, «ապահովում են դիվերսիֆիկացիան եւ համեմատաբար գրավիչ եկամտաբերությունը», ինչպես նաեւ դառնում են ավելի հասանելի գնման, վաճառքի եւ պահման համար՝ թվային ֆինանսական տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց։
Վերլուծաբանները կարծում են, որ դոլարի բաժնի կրճատումը եւ այլ արժույթների բաժնի աճը միջազգային պահուստներում կապված են պահուստների որոշ խոշոր սեփականատերերի, մասնավորապես Ռուսաստանի քաղաքականության հետ։
0Comments