Իրանի Զինված ուժերի գլխավոր շտաբը հրապարակել է իր երկրորդ զեկույցը՝ երկրի նախագահ Էբրահիմ Ռաիսիի և նրան ուղեկցող պատվիրակության մահվանը հանգեցրած՝ վերջերս տեղի ունեցած ուղղաթիռի կործանման պատճառների մասին, գրում է Mehr-ը։
Զինված ուժերի գլխավոր շտաբը ուղղաթիռի կործանման ասպեկտների և պատճառների վերաբերյալ իր երկրորդ զեկույցում, մասնավորապես, նշել է, որ որպես Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի պայթյունի պատճառ բացառվում է թռիչքի ընթացքում և ուղղաթիռի՝ սարը բախվելուց ակնթարթներ առաջ «նենգադուլի՝ (սաբոտաժի) ակտի իրականացումը։
0Comments