Նվազել են Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան, իսկ դեպի ԱՄՆ՝ ավելացել

Մանրամասներ
ռուբլի դոլար

Հայաստանից դրամական փոխանցումները փետրվար ամսին կրճատվել են 24.2 տոկոսով, նվազել են դեպի Ռուսաստան արտահոսքերը, դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են:  Այս մասին նշված է Համաշխարհային բանկի հրապարակած Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագրում (ապրիլ):

Զուտ դրամական փոխանցումները փետրվարին նվազել են 63.3 տոկոսով (ՆՏՆԺՀ), սակայն գրեթե 4 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը: 

«Դրամական փոխանցումների ներհոսքերը կրճատվել են 42.5 տոկոսով (ՆՏՆԺՀ), ինչը պայմանավորված էր Ռուսաստանից ներհոսքերի 53.5 տոկոս կրճատմամբ: Արտահոսքերը նույնպես կրճատվել են 24.2 տոկոսով (ՆՏՆԺՀ), և 5.9 տոկոս նվազում  է գրանցվել դեպի Ռուսաստան արտահոսքերում. Նշանակալի է, որ դեպի ԱՄՆ արտահոսքերն ավելացել են 139 տոկոսով (ՆՏՆԺՀ)»,–ասված է ամփոփագրում: