ՆԱՏՕ-ում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատվիրակության ղեկավար Մևլութ Չավուշօղլուն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե «Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային հարաբերությունների մասին» Շուշիի հռչակագրի համաձայն՝ Թուրքիան Ադրբեջանին կցուցաբերի ցանկացած տեսակի աջակցություն։
«Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերելն այսօր ոչ մի օգուտ չի խոստանում ո՛չ Հայաստանին, ո՛չ տարածաշրջանին։
Փոխարենը անհրաժեշտ է տարածաշրջանում խաղաղության խրախուսումը:
Ադրբեջանը կարևոր դեր է խաղում Արևմուտքի էներգետիկ անվտանգության ապահովման գործում։ Այս կապակցությամբ արևմտյան երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, պետք է ճնշում գործադրեն Հայաստանի վրա՝ շուտափույթ խաղաղություն կնքելու համար»,- հայտարարել է նա։
0Comments