Քաղաքականության երկխոսություն է տեղի ունեցել Առողջապահության նախարարության և միջազգային գործընկերների միջև` առողջապահական համակարգի ամրապնդման առաջնահերթությունների շուրջ: Հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։
Ներկայացվել են առողջապահական համակարգի հիմնական մարտահրավերները, դրանք դիմակայելու գործնական և կայուն լուծումները, ինչպես նաև համատեղ գործողությունները՝ ուղղված երկրում առողջապահական համընդհանուր ծածկույթի ապահովմանը:
«Առողջապահական կայուն և անվտանգ համակարգերի ստեղծումը, մարդկային կապիտալի կայուն զարգացումը կենսական է և արտացոլված է երկրի զարգացման հնգամյա ծրագրում: Ամեն ինչ արվում է, որ համակարգն ի վիճակի լինի արձագանքելու ճգաժամային իրավիճակներին, մյուս կողմից` ներդրումներ են արվում մարդու առողջության բարելավման և առողջապահական համակարգի զարգացման համար: Ուշադրության կենտրոնում են ծառայությունների հասանելիության, որակի բարելավման, առողջության առաջնային պահպանմանման, էլեկտրոնային առողջապահության ուղղությունները»,-նշել է նախարար Անահիտ Ավանեսյանը:
Միջոցառմանը ներկա են եղել Առողջապահության նախարարության, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ գործակալությունների, Համաշխարհային բանկի (ՀԲ), Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ), Եվրոպական միություն (ԵՄ), Եվրոպայի խորհրդի (ԵԽ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և այլ հիմնական գործընկերների ներկայացուցիչներ:
0Comments