Հայաստանն անկեղծ չէ տարածաշրջանային խաղաղության օրակարգի հարցում. Հաջիզադե

Մանրամասներ
Այխան Հաջիզադե

««Հայաստանի կառավարության կողմից ֆինանսավորվող քարոզչական արշավները ևս մեկ անգամ ցույց են տալիս հայկական կողմի ոչ անկեղծությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգի հարցում»»։

Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով Դանիայի նախկին վարչապետ, ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի հայտարարությունները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ նշել էինք, որ Դանիայի նախկին վարչապետ և Հյուսիսատլանտյան դաշինքի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը համոզված է, որ Հայաստանը ժողովրդավարություն է անհավանական բարդ աշխարհաքաղաքական հարևանությամբ, և վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը համարձակ որոշում է կայացրել՝ փորձելով դիվերսիֆիկացնել ՀՀ արտաքին քաղաքականությունը և շարժվել դեպի Արևմուտք։

«Աշխարհի ժողովրդավարական երկրները և հատկապես Եվրամիությունը պետք է գործեն՝ աջակցելու Հայաստանին այս առանցքում»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններին՝ նա նշել է․

«Այս աջակցությունն էլ ավելի կարևոր է դարձել 2023 թվականին Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության դեմ Ադրբեջանի հարձակումից և ադրբեջանական ուժերի կողմից բխող շարունակական սպառնալիքից հետո։